ArmenianRussian (CIS)English (United Kingdom)

Our Mind... Your Benefit

  • Увеличить размер шрифта
  • Размер шрифта по умолчанию
  • Уменьшить размер шрифта

Կազմակերպության ստեղծում

Հաշվապահական Ծառայություն

Մարքեթինգային և Գովազդային ծառայություններ

Հարկային ակտերի բողոքարկում, տնտեսական դատավարություն

COURIER.AM Առաքման Ծառայություն

Հարկային խորհրդատվություն

Հարկային խորհրդատվություն, հարկային դաշտի պլանավորում

Երբեմն գործող տնօրեններն ու հաշվապահները կարիք են ունենում հարկային օրենսդրական ակտերի պարզաբանման, կամ կոնկրետ ոչ ստանդարտ դեպքերի վերլուծության: Մեր ընկերության հետ համագործակցող հարկային մասնագետները, որոնք ունեն տարատեսակ գործունեության ոլորտների աշխատանքային փորձ, պատրաստ են օգնել իրենց խորհուրդներով:
Շուտով մեր կայքի Benefit.am/Membership հատվածում ցանկացած օգտվող կարող է գրանցվել կայքում, կատարել համապատասխան ամսական անդամավճար և ամսվա ընթացքում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները` էլ. փոստով և հեռախոսով, ինչպես նաև մասնակցել այս պորտալում գրանցված անդամների հարկային օրենսդրությանը վերաբերող ֆորումներին, ստանալ պատասխաններ իրեն հուզող հարցերի շուրջ:
Յուրաքանչյուր գործող կամ նոր ստեղծվող կազմակերպություն, անհատ ձեռներեց կարող է օգտվել մեր ընկերության կողմից առաջարկվող հարկային խորհրդատվությունից: Հարկային դաշտի պլանավորումը փոխկապակցված է կազմակերպաիրավական ձևի ընտրությունից, գործունեության տեսակից և մի շարք իրավական ակտերից:
Մինչ գործունեություն ծավալելը պարտադիր է, որ ընկերության գործադիր մարմինը հստակ ծանոթ լինի ՀՀ ում գործող հարկային օրենսդրական իրավական ակտերին, որոնք վերաբերվում են գոնե տվյալ գործունեության տեսակին: Այսօր գործող մեծամասամբ հայկական ընկերությունների գործադիր մարմինը` տնօրեն, գործադիր տնօրեն և այլն, նույն ընկերությունների հիմնադիրների բարեկամներն են, որոնք նույնիսկ չգիտեն, թե ինչ պատասխանատվություն կարող են կրել մեկ անմտածված ստորագրության պատճառով:
Պարտադիր է նախօրոք պլանավորել ընկերության կողմից վճարվելիք հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունների մասը:

Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել մեր ընկերության գրասենյակ, զանգահարելով (+374 77) 960 960 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլեկտրոնային հասցեով, նշելով հեռախոսահամար, կոնտակտային անձի անուն:

Սույն ծառայության կատարման ընթացակարգ

 


  1. մեր ընկերության ներկայացուցիչը (ները) հանդիպում են Պատվիրատուի հետ, մեր գրասենյակում կամ Պատվիրատուի մոտ

  2. նախօրոք կազմվում է քննարկվելիք հարցաշարը, ըստ որի կնքվում է պայմանագիր/համաձայնագիր մեր ընկերության և Պատվիրատուի միջև վճարովի ծառայությունների մատուցման մասին

  3. խորհրդատվական ծառայության արժեքը կախված է նախօրոք կազմված հարցաշարի ծավալից, խորհրդատվությունից բխող հետագա աշխատանքներից

 

 

Շնորհակալություն Համագործակցության Համար !!!