Անունի որոշում

    Ինչպես կազմակերպաիրավական ձևի ճիշտ ընտրությունը, այնպես էլ ընկերության Անունի որոշումը խիստ կարևոր է ընկերության գործունեության հետագա առաջընթացի համար: Մեր ընկերության կողմից առաջարկվող մի շարք գովազդային ծառայություններ մատուցելիս շատ դժվար է լինում որևիցէ որակյալ լուծում առաջարկել այն ընկերություններին, որոնք օրինակ կոչվում են ,,Պողոս1982,, ՍՊԸ կամ ,,Վարդգես ախպեր,, ՍՊԸ անուններով:
    Ընկերության անունի ճիշտ ընտրությունը ուղիղ համեմատական է ընկերության լոգոյի ընտրության, գովազդի պատրաստման, առաջխաղացման և այլնի համար: Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել մեր ընկերության գրասենյակ, զանգահարելով (+374 77) 960 960 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ advertising@benefit.am էլեկտրոնային հասցեով, նշելով հեռախոսահամար, կոնտակտային անձի անուն:

Սույն ծառայության կատարման ընթացակարգ

 

  1. մեր ընկերության ներկայացուցիչը (ները) հանդիպում են Պատվիրատուի հետ

  2. կնքվում է պայմանագիր մեր ընկերության և Պատվիրատուի միջև բիզնես պրոյեկտի գաղտնիության չհրապարակման, վճարովի ծառայությունների մատուցման մասին

  3. պայմանագրի կնքումից, Պատվիրատուին լսելուց հետո երկուսից երեք աշխատանքային օրվա ընթացքում մեր ընկերության ներկայացուցչի կողմից առաջարկվում է անվան հինգ տարբերակներ, ստուգված` ՀՀ Մտավոր Սեփականության Գործակալությունում

     

Շնորհակալություն Համագործակցության Համար !!!