Հարկային խորհրդատվություն, հարկային դաշտի պլանավորում

    Երբեմն գործող տնօրեններն ու հաշվապահները կարիք են ունենում հարկային օրենսդրական ակտերի պարզաբանման, կամ կոնկրետ ոչ ստանդարտ դեպքերի վերլուծության: Մեր ընկերության հետ համագործակցող հարկային մասնագետները, որոնք ունեն տարատեսակ գործունեության ոլորտների աշխատանքային փորձ, պատրաստ են օգնել իրենց խորհուրդներով:
    Շուտով մեր կայքի Benefit.am/Membership հատվածում ցանկացած օգտվող կարող է գրանցվել կայքում, կատարել համապատասխան ամսական անդամավճար և ամսվա ընթացքում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները` էլ. փոստով և հեռախոսով, ինչպես նաև մասնակցել այս պորտալում գրանցված անդամների հարկային օրենսդրությանը վերաբերող ֆորումներին, ստանալ պատասխաններ իրեն հուզող հարցերի շուրջ:
    Յուրաքանչյուր գործող կամ նոր ստեղծվող կազմակերպություն, անհատ ձեռներեց կարող է օգտվել մեր ընկերության կողմից առաջարկվող հարկային խորհրդատվությունից: Հարկային դաշտի պլանավորումը փոխկապակցված է կազմակերպաիրավական ձևի ընտրությունից, գործունեության տեսակից և մի շարք իրավական ակտերից:
    Մինչ գործունեություն ծավալելը պարտադիր է, որ ընկերության գործադիր մարմինը հստակ ծանոթ լինի ՀՀ ում գործող հարկային օրենսդրական իրավական ակտերին, որոնք վերաբերվում են գոնե տվյալ գործունեության տեսակին: Այսօր գործող մեծամասամբ հայկական ընկերությունների գործադիր մարմինը` տնօրեն, գործադիր տնօրեն և այլն, նույն ընկերությունների հիմնադիրների բարեկամներն են, որոնք նույնիսկ չգիտեն, թե ինչ պատասխանատվություն կարող են կրել մեկ անմտածված ստորագրության պատճառով:
    Պարտադիր է նախօրոք պլանավորել ընկերության կողմից վճարվելիք հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունների մասը:

   Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել մեր ընկերության գրասենյակ, զանգահարելով (+374 77) 960 960 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ info@benefit.am էլեկտրոնային հասցեով, նշելով հեռախոսահամար, կոնտակտային անձի անուն:

Սույն ծառայության կատարման ընթացակարգ

 

  1. մեր ընկերության ներկայացուցիչը (ները) հանդիպում են Պատվիրատուի հետ, մեր գրասենյակում կամ Պատվիրատուի մոտ

  2. նախօրոք կազմվում է քննարկվելիք հարցաշարը, ըստ որի կնքվում է պայմանագիր/համաձայնագիր մեր ընկերության և Պատվիրատուի միջև վճարովի ծառայությունների մատուցման մասին

  3. խորհրդատվական ծառայության արժեքը կախված է նախօրոք կազմված հարցաշարի ծավալից, խորհրդատվությունից բխող հետագա աշխատանքներից

 

Շնորհակալություն Համագործակցության Համար !!!