Հաշվապահական ծառայությունների մատուցում

    Գրագետ, բանիմաց հաշվապահն ամենաանրաժեշտ մասնագետն է յուրաքանչյուր կազմակերպության համար: Հաշվապահությունը կազմակերպության հենասյունն է և պետք չէ գումարներ խնայել հաշվապական ծառայությունների համար: Հաշվապահական ծառայության վրա խնայած գումարները կարող են կռախի առաջ կանգնեցնել ընկերությանը:
    Բենեֆիտ ընկերությունն առաջարկում է կենտրոնացված հաշվապահության վարում: Այս կերպ Դուք կազատվեք մի շարք բյուրոկրատական և հաշվապահությանը կից այլ հարակից հարցերից, Ձեր մոտ վերջնականապես լուծված կլինի ճշգրիտ հաշվապահության վարման, հարկային խորհրդատվության հարցերը:
    Համապատասխան պայմանագրի կնքումից հետո Ձեր ընկերության կամ Ա/Ձ-ի հաշվապահությունը կվարեն Բենեֆիտ ընկերության գործընկեր` «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» և «Գարանտ Ըքաունթինգ» ընկերությունների մասնագետները:
    Այստեղ հավաքված է երիտասարդ մասնագետներով համալրված աշխատանքային թիմ, որտեղ հաշվապահությունը իրականացվում է 1C 8.2 հայտնի հաշվապահական ծրագրի հայկականացրած տարբերակով: Ամսական անցկացվող օրենսդրական փոփոխությունների, պաշտոնական պարզաբանումների, ոչ ստանդարտ հարցերի շուրջ անցկացվող սեմինարներն ու քննարկումները, անձնակազմին միշտ պահում են տեղեկացված: Վերոհիշյալ հաշվապահական ծառայությունը իր մեջ ներառում է նաև տվյալ հաշվապահության հետ կապված փաստաթղթերի առաքման ծառայություն, իրավական խորհրդատվություն և այլ հարակից ծառայություններ:
    Հաշվապահական ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել մեր ընկերության գրասենյակ, զանգահարելով (+374 77) 960 960 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ accounting@benefit.am էլեկտրոնային հասցեով, նշելով հեռախոսահամար, կոնտակտային անձի անուն:

Սույն ծառայության կատարման ընթացակարգ

 

  1. մեր ընկերության ներկայացուցիչը (ները) հանդիպում են Պատվիրատուի հետ, մեր գրասենյակում կամ Պատվիրատուի մոտ

  2. գնահատվում է Ձեր ընկերության հաշվապահական ծառայության ծավալները

  3. կնքվում է պայմանագիր մեր ընկերության և Պատվիրատուի միջև ինֆորմացիայի գաղտնիության չհրապարակման, վճարովի ծառայություն¬ների մատուցման մասին

  4. հաշվապահական ծառայության արժեքը կախված է մատուցվելիք հաշվապահական ծառայության ծավալից

 

Շնորհակալություն Համագործակցության Համար !!!