1C 8.2 ծրագրի տեղակայում-վարձակալություն (hosting)
Համապատասխան հաշվապահական ծրագրի ընտրությունը նույնքան կարևոր փաստ է, որքան որակյալ մասնագետի ընտրությունը:
Ռուսական 1C ծրագիրը վաղուց արդեն հայտնի է այս ոլորտում, այսօր այս ծրագիրը արագ ինտեգրվում է հայկական շուկա: Սակայն հայկական շուկան արդեն իսկ պրոբլեմներ ունի համակարգչային ծրագրերի լիցենզավորման, հեղինակային իրավունքի խախտման հետ: Առաջին անգամ Հայաստանում Ձեզ ենք առաջարկում 1C 8.2 ծրագրի հայկականացրած ծրագրի լիցենզավորված ծրագրի վարձակալություն (hosting):
ՀՀ-ում տեղակայված, բոլոր անվտանգության պարամետրերով օժտված սերվերները հնարավորություն են տալիս Ձեր ընկերության հաշվապահությունը վարել` վարձակալելով 1C 8.2 ծրագիրը:
Ամսական չնչին գումարի դիմաց Դուք ունենում եք
- լիցենզավորված 1C 8.2 հայկականացրած ծրագրի օգտագործման իրավունք
- հաշվապահությանն անհրաժեշտ հարակից այլ լիցենզավորված ծրագրերի (Ms Word; Microsoft Office Excel և այլն) օգտագործման իրավունք
- ծրագրի տեխնիկական սպասարկում, անընդհատ նորացումներ
- Ձեր կազմակերպության համար առանձնահատուկ 1C 8.2 ծրագրի լուծումներ
- որակյալ հեռահար սերվեր, որն ունենալու համար Ձեզ անհրաժեշտ չէ գումարներ ծախսել
- մնացած այլ առավելությունների մասին Ձեզ կտեղակացնի մեր մասնագետը
Այս ծառայության միակ թերությունն ու պրոբլեմն այն է, որ Ձեզ մոտ պետք է լինի ոչ շատ արագ ինտերնետ կապ, որն արդեն այսօր չի կարելի պրոբլեմ համար`ՀՀ-ում ունենալով մի քանի խոշոր ինտերնետ պրովայդերներ;
1C 8.2 հայկականացրած ծրագրի օգտագործման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել մեր ընկերության գրասենյակ, զանգահարելով (+374 77) 960 960 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ accounting@benefit.am էլեկտրոնային հասցեով, նշելով հեռախոսահամար, կոնտակտային անձի անուն:
Սույն ծառայության կատարման ընթացակարգ
- մեր ընկերության մասնագետը հանդիպում է Պատվիրատուի հետ, մեր գրասենյակում կամ Պատվիրատուի մոտ
- տրամադրվում է 1C 8.2 ծրագրի ցուցադրական տարբերակը, որով Պատվիրատուն գնահատում է վերջինիս առավելություններն ու առաջադրում իր գործունեությանն անհրաժեշտ առանձնահատուկ խնդիրներ, եթե դրանք առկա կլինեն
- կնքվում է պայմանագրեր մեր ընկերության և Պատվիրատուի միջև ինֆորմացիայի գաղտնիության չհրապարակման, տվյալների պահպանման և անվտանգության, վճարովի ծառայություն¬ների մատուցման մասին
- այս ծառայության արժեքը կախված է մի քանի վավերապայմաններից, որոնց մասին Ձեզ կտեղեկացնի մեր մասնագետը
