Courier.am Առաքման Ծառայություն

«Բենեֆիտ» ընկերությունն առաջարկում է «Courier.am» առաքման ծառայությունը, որի միջոցով Դուք կարող եք առաքել ստորև թվարկված իրերը Երևան քաղաքի վարչական տարածքում։
Ծրարների, փաթեթների առաքում
Խիստ հաշվառման փաստաթղթերի առաքում (հաշիվ ապրանքագրեր, պայմանագրեր և
այլն)
Բանկային պլաստիկ քարտերի առաքում
Զեղչային քարտերի առաքում
Շնորհավորական բացիկների առաքում
Հրավիրատոմսերի առաքում
Ամսագրերի, տեղեկատուների, պարբերականների առաքում
Բուկլետների, այցեքարտերի առաքում
Բանդելորների, ծանրոցների առաքում
և
այլն

Առաքվող իրերը ստացականով վերցվում են անմիջապես Պատվիրատուի գրասենյակից և հասցվում Պատվիրատուի կողմից նախանշված հասցեատերերին՝ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՑՈՒՄՈՎ։
Առաքման ծառայությունը մատուցվում է ստորև թվարկված 3 տեսակի Փաթեթներով, որոնք ընտրում է Պատվիրատուն:
Ա-Փաթեթ` առաքման հանձնված իրերը հասցվում են հասցեատերերին 1-ից 2 աշխատանքային օրվա ընթացքում;
Բ-Փաթեթ` առաքման հանձնված իրերը հասցվում են հասցեատերերին նույն աշխատանքային օրվա ընթացքում;
Գ-Փաթեթ` առաքման հանձնված իրերը հասցվում են հասցեատերերին 3 ժամվա ընթացքում;
«Courier.am» առաքման ծառայության արժեքը կախված է առաքվելիք իրերի քանակից, ձևից և Պատվիրատուի կողմից ընտրված վերոնշյալ Փաթեթների տեսակից:
Ամսագրերի, պարբերականների, տեղեկագրքերի և տեղեկատուների առաքման համար գործում է առանձնահատուկ գնային մոտեցում:
Ելնելով Պատվիրատուի կողմից ստացվող պատվերի ծավալից, առաքվող իրերի առանձնահատկությունից հնարավոր է գների և ծառայությունների մատուցման առանձնահատուկ մոտեցում:
ՀՀ Պետական մարմիններ ուղղված նամակները ստացականով վերցվում են Պատվիրատուի գրասենյակից և հանձնվում են Հայփոստի բաժանմունք:Այս դեպքում առաքման ծառայության վճարը հաշվարկվում է 1-10 հատ ծրարի համար` 1 առաքում և Պատվիրատուին է վերադարձվում Հայփոստի տրամադրած անդորրագրերը:
«Courier.am» առաքման ծառայության կատարման համար կնքվում է պայմանագիր` ինֆորմացիայի ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ չհրապարակման, վճարովի ծառայությունների մատուցման մասին:Քիչ քանակությունների, կամ միանգամյա պատվերների դեպքում հնարավոր է առաքման ծառայության մատուցում առանց Պայմանագրի կնքման, այլ միայն բանավոր պայմանավորվածության հիման վրա:
Հասցե: ք. Երևան, Տերյան 105/1«ՑԻՏԱԴԵԼ» Բիզնես կենտրոն, թիվ 101 սենյակ
Հեռ: (+374 77) 960 960; (+37410) 514872
Էլ. փոստ : info@courier.am
Շնորհակալություն Համագործակցության համար !!!
